Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, հաղորդում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 1,36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 78,15 դոլարի:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73,25 դոլար: