ՀԴԲ-ն կալանավորել է տղամարդու, ով հուլիսի 4-ին Քլիվլենդում պատրաստվում էր ռումբ պայթեցնել, հաղորդում է Reuters-ը:
48-ամյա Դեմետրիուս Փիթսը, որը «Ալ Քաիդային» հավատարմության երդում էր տվել, կալանավորվել է ՀԴԲ-ի գործակալի հետ հանդիպումից հետո: Փիթսը հայտարարել է, որ պատրաստվում է շքերթի ժամանակ, որը նվիրված է ԱՄՆ-ի Անկախության օրվան, ռումբ տեղադրել:
ՀԴԲ-ի գործակալը օգնել է Փիթսին հարձակման համար վայր ընտրելու գործում, նշվում է ՀԴԲ-ի հաղորդագրության մեջ:
Փիթսը նաեւ մեղադրվում է նշված ահաբեկչական կազմակերպությանը նյութական օգնություն ցուցաբերելու համար: Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում:





























