Ռազմական փրկարարները հեղեղված քարանձավում կորած 12 անչափահաս ֆուտբոլիստներին եւ նրանց մարզիչին հայտանբերել են, հայտնել է Չանգ Ռաի նահանգապետ Նարոնգսակ Օսոթհանակորնը, հաղորդում ՌԲԿ-ն` հղում կատարելով Bangkok Post-ին:
Անչափահասներին եւ մարզիչին ողջ են գտել, սակայն նրանք դեռ չեն կարողանում շարժվել: «Մենք հոգ կտանենք նրանց մասին, քանի դեռ նրանք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել», - ասել է նահանգապետը: Նա ավելացրել է, որ այժմ քարանձավից դեռահասների եւ մարզիչի դուրսբերման գործողությունն է սկսվում:
Պոնգ Պխա արգելոցի տարածքում ֆուտբոլային թիմի եւ մարզիչի անհետացման մասին հայտնի դարձավ հունիսի 23-ին:
Հունիսի 25-ին որոնումներին միացավ Թաիլանդի ռազմածովային հատուկ ջոկատը:





























