Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրիմի հարցով չի փոխվել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը՝ հավելելով, որ ԱՄՆ «չի ճանաչում Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձը», հաղորդում է AP-ն:
Սանդերսը նշել է, որ ԱՄՆ-ն այդ հարցում համաձայն չէ Ռուսաստանի հետ, եւ Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը թերակղզին չի վերադարձրել Ուկրաինային»:





























