Ամստերդամի մետրոպոլիտենի նոր գծի շինարարության ժամանակ բանվորները նախկին քաղաքային ջրանցքների հատակում հայտնաբերել են ամենաբազմազան իրեր՝ քարի դարի աշխատանքային գործիքներից մինչեւ ժամանակակից ոսկերչական զարդեր եւ կենդանիների մնացորդներ, փոխանցում է The Guardian թերթը։
Դամրակ եւ Ռոկին ջրանցքները Ամստել գետի վտակներն են եղել, սակայն 19-րդ դարում չորացվել եւ վերածվել են ժամանակակից Ամստերդամի փողոցների։ Նախկին ջրանցքների պեղումների մասին որոշումը ընդունվել է 2003 թվականին եւ հայտարարվել է քաղաքային մետրոյի նոր գծի շինարարության անհրաժեշտության մասին։ Աշխատանքների ընթացքում շինարարները հայտնաբերել են 700 հազար առարկաներ, որոնք պատմում են քաղաքի 800-ամյա պատմության մասին։ Բոլոր արտեֆակտները ուսումնասիրվել են եւ բաժանվել են կատեգորիաների։
The Guardian–ի փոխանցմամբ՝ հայտնաբերված իրերի թվում եղել են իրեր, որոնք վերաբերել են բացարձակապես տարբեր ժամանակաշրջանների։ Դրանցից է կերամիկական սայրը, որը թվագրվում է մ.թ.ա 4 հազար տարվա, միջնարադարյան գամերը, մետաղադրամները, կեռերը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել ռուսական հարկային կնիքը եւ 19-րդ դարի ճապոնական սամուրայների սրի գարդան։





























