Վաշինգթոնում հունվարի 27-ին կայանալու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզայի երդման արարողությունը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինը:
Ակնկալվում է, որ արարողությանը մասնակցելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Բրայզան Բաքու է ժամանելու փետրվարի սկզբին: Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է: Նա 22 տարի դիվանագիտական ծառայության մեջ է: Դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Բրայզայի թեկնածությունը՝ շրջանցելով Սենատը, որտեղ այն արգելափակված էր:





























