Apple պլանշետների հաջորդ սերունդը կարող է TrueDepth տեսախցիկների համակարգ ունենալ եւ համապատասխան հնարավորություններ, ինչպես iPhone X սմարթֆոնի մոտ: Այս մասին են վկայում  iOS 12-ի բետա տարբերակում գտնված ապացույցները: Մանրամասները Twitter-ի իր էջի միջոցով ներկայացրել է ծրագրավորող Սթիվեն Թրոութոն-Սմիթը, հաղորդում է Ferra- ն:

Թրոութոն-Սմիթը հայտնաբերել է AvatarKit կարկասի իրականացումը iPad-ի համար: Կարկասի աշխատանքի համար պահանջվում է TrueDepth տեսախցիկների համակարգը, որն ապահովում է ոչ միայն Animoji-ի աշխատանքը, այլ նաեւ Face ID գործառույթը, որը դեմքով ճանաչում է օգտատիրոջը: