Եգիպոտսի իշխանությունները պատրաստվում են ճնշել բողոքի նոր ակցիաները երկօրյա խռովություններից հետո, որոնց ընթացքում զոհվել էր չորս մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե այլեւս թույլ չի տա մարդկանց զանգվածային ակցիաներ. յուրաքանչյուրը, ով փողոցում կբողոքի գործող իշխանությունների դեմ, պատժվելու է, հաղորդում է BBC Russian-ը:

Agence France-Presse-ի փոխանցմամբ, Եգիպտոսում ձերբակալվել են հազարից ավելի ցուցարարներ:

Ցույցերի կազմակերպիչները մտադրություն են հայտնել բողոքի գործողություններ անել տարբեր քաղաքներում, ներառյալ Կահիրեն ու Սուեցը: Բողոքողների հիմնական պահանջը 30 տարուց ավելի երկրի ղեկին գտնվող նախագահ Հոսնի Մուրաբաքի պաշտոնանկությունն է:

Ժողովրդական բողոքները Եգիպտոսում համեմատում են Թունիսի հետ, որտեղ բողոքը հանգեցրեց նախագահի փախուստին: