Հուլիսի 5-ի առավոտյան Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանի պահեստային տրանֆորմատորներից մեկում հրդեհ է տեղի ունեցել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի ժամանակ այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքի ամբարձիչը, երեսապատումը եւ 400 քառ.մետր տարածքում թափված տրանսֆորմատորային յուղը: Մյուս տրանսֆորրմատորները կրակից պաշտպանված էին: Կրակն արագ չեզոքացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը Մինգեչաուրի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանֆորմատորում վթար էր տեղի ունեցել, որը հանգեցրել էր երկրի 39 քաղաքների, այդ թվում՝ Բաքվի եւ շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցմանը: