ԱՄՆ-ն 34 մլդ դոլարի չինական ապանքների համար մաքսատուքեր է մտցրել: Պեկինը հայտարարել է, որ ստիպված է հակամիջոցներ ընդունել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ էսկալացիային պատրաստ է, փոխանցում է AP-ն:

Չինաստանի առեւտրի նախարարությունից հայտարարել են, որ «ստիպված կլինեն անհրաժեշտ հակամիջոցներ ընդունել», այլ մանրամասներ չներկայացնելով: Պեկինը նախկինում ամերիկյան ապրանքների թիրախային ցուցակ էր հրապարակել, որոնց համար կարող են մաքսատուրքեր սահմանել:

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ 16 մլրդ դոլարի լրացուցիչ մաքսատուրքերը գոծողության մեջ կդրվեն 2 շաբաթից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է չինական ներմուծման վրա 200 մլրդ դոլարի լրացուցիչ մաքսատուրք սահմանել, այնուհետեւ եւս 300 մլրդ դոլարի, եթե Պեկինը ԱՄՆ պահանջներին չզիջի եւ շարունակի հակամիջոցներ ձեռնարկել:

Սա կհանգեցնի նրան, որ հարկման ենթական թիրախային չինական ապրանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 մլրդ դոլար: