Չինաստանն այլ ընտրություն չունի՝ բացի առեւտրի վրա ԱՄՆ հարձակումները հետ մղելը: Այս մասին նշված է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ՝ կապված ուրբաթ 34 մլրդ դոլարի չինական ապրանքների ներմուծման վրա Վաշինգթոնի մտցրած մաքսատուրքերի հետ, փոխանցում է Reuters-ը:
Նախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ որոշումը ծանր վնաս է հասցնում մատակարարումների գլոբալ շղթային եւ գներին՝ շուկայում հրահրելով գլոբալ ցնցումներ: Այդուհանդերձ, Չինաստանը կշարունակի բարեփոխումները եւ կբացի իր շուկաները, նշված է հայտարարության մեջ:





























