Թուրքական դատարանն այս շաբաթ եկել է այն եզրակացության, որ բողոքի գործողության մասնակիցները, որոնք ձվեր են նետում ոստիկանների վրա, օրենք չեն խախտում, գրում է «Ինտերֆաքսը»:
Դատարանը քննարկել էր հինգ երիտասարդների գործը, ում ձերբակալել էին 2010թ. ապրիլին: «Թեեւ ապացուցվել է, որ նրանք իսկապես ձվեր են նետել իրավապահների ուղղությամբ, հարկ է ընդգծել, որ ամբաստանյալները գործել են իրենց ժողովրդավարական իրավունքների շրջանակներում»,- որոշել է դատարանը:
Որոշումը կարեւոր է Թուրքիայի համար, քանի որ վերջին շրջանում նորաձեւ է դարձել իրավապահներին «ձվահարելը»: Տեղացիներն ակտիվորեն քննարկում են՝ օրինակա՞ն են, արդյոք, այդ գործողությունները, թե՝ ոչ:





























