Առնվազն 35 մարդ զոհվել, եւս 60-ը վիրավորվել են այսօր՝ հունվարի 27-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ոստիկանությանը, ականապատված մեքենան պայթեցվել է մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող շիիթական Էշ-Շունա թաղամասում:
Մահապարտն իրեն պայթեցրել է վրանի մոտ, որտեղ սգո արարողություն էր ընթանում:





























