Փողկապները տղամարդկանց բառի բուն իմաստով խեղդում են. կրելուց ընդամենը մի քանի րոպե անց ուղեղի արյան շրջանառությունը վատանում է, պարզել են Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյնի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները, հաղորդում է Neuroradiology ամսագիրը:

Հետազոտությանը մասնակցել է 30 երիտասարդ տղամարդ, որոնցից կեսը պետք է 15 րոպեով փողկապ կրեր՝ վինձորի հանգույցով կապված (ամենահայտնի ձեերից մեկը):

Գիտնականները փողկապը կապելուց առաջ եւ հետո ՄՌՏ-ի օգնությամբ հետեւել են ուղեղին արյուն մատակարարելու գործընթացին:

Պարզվել է, որ անգամ աննշան ժամանակում փողկապ կրելու ընթացքում արյան մատակարարումը 7.5 տոկոսով նվազել է: