Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ՆԳՆ շենքի մոտ երկու պայթյուն  եւ հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում առնվազն 9 մարդ է մահացել, եւս 10-ը վիրավորվել են, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանության տվյալներին:

Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ զինյալների հետ իրավապահների դիմակայությունը շարունակվում է:

Reuters-ի տվյալներով՝ առնվազն 13 մարդ վիրավորվել է: Տուժածները հոսպիտալացվել են:

Հարձակումը սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 7-ի առավոտյան մահապարտ ահաբեկիչը ՆԳՆ շենքի մոտ պայթեցրել է ավտոմեքենան, որը քիչ հեռու է նախագահական պալատից:

Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Աշ-Շաբաբ» իսլամական խմբավորումը: