Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքով տասը մարդ է զոհվել, 73 մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:

Թեքիրդագ նահանգի նահանգապետ Մեհմետ Չեյլանը հայտարարել է, որ տուժածներն ուղղաթիռներով տարհանվել են միջադեպի վայրից: Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին Ուզունկոպրու քաղաքից դեպի Ստամբուլ ուղեւորվող գնացքի մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս ընկնելու մասին: Դեպքի վայր ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներ են ժամանել: