ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում պատշգամբի փլուզման հետեւանքով առնվազն 15 մարդ է տուժել, հայտնում է NBC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մոտ 20 մարդ գտնվել բնակարանի պատշգամբում, որտեղ ընտանեկան հանդիսություն էր տեղի ունենում: Պատշգամբի հատակը կոտրվել է, ինչի հետեւանքով մի քանի մարդ մեկ հարկ ցած են ընկել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժել է 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանցից ոչ մեկը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել: Կատարվում է պատահարի քննություն:




























