Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եւ նրա ամուսինը՝ դուքս Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, չեն կարող ներկա գտնվել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երրորդ երեխայի՝ արքայազն Լուիի, մկրտության արարողությանը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացվել է «որոշ ժամանակ առաջ» եւ որեւէ կապ չունի նրա առողջական վիճակի հետ: Արքայազն Լուիի մկրտությունը տեղի կունենա հուլիսի 9-ին: Փակ արարողությունը կանցկացվի Սբ. Ջեյմսի պալատի թագավորական մատուռում:
Եղիսաբեթ Երկրորդը վերադառնում է Նորֆոլք, ինչից հետո նրան հագեցած շաբաթ է սպասում: Հուլիսի 10-ին կկայանա թագավորական ռազմաօդային ուժերի հարյուրամյակի տոնակատարությունը, իսկ հուլիսի 13-ին Վինձորյան ամրոց կայցելի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:



























