Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների բողոքի երթը Դոլմաբահչեի վարչապետի գրասենյակ, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոսանողները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կարգախոսներ հնչեցնելով շարժվել են փողոցով, որի ընթացքում ոստիկանությունը նրանց դեմ խիստ միջոցների է դիմել՝ օգտագործելով ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ։
Ուսանողներն այս անգամ պատրաստված են եղել, քանի որ անմիջապես հանել են ջրային ակնոցներն ու դիմադրություն ցույց տվել՝ ոստիկանների վրա ձվեր նետելով։
Այդ ընթացքում անցորդները նկատելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ուսանողների նկատմամբ, դիտողություն են արել ոստիկաններին։

































