Wikileaks-ի կողմից դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումից անցել է մոտ երկու ամիս: Գաղտնազերծվել է միայն 2658 փաստաթուղթ` հիմնականում ամերիկյան դիվանագիտական թղթակցություն: Հրապարակվածը Wikileaks-ի ունեցած 251 հազար 287 փաստաթղթերի ընդամենը մեկ տոկոսից մի փոքր ավելի է:
Մինչեւ այսօր հրապարվել են արաբական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության մասին փաստաթղթեր: Այս պահին հայտնի չէ, թե ինչ փաստաթղթեր են առաջիկայում հրապարակվելու: Wikileaks-ը հարցերի չի պատասխանում: Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը խոստանում է գաղտնազերծումների գործընթացն արագացնել:





























