Եգիպտոսի մայրաքաղաքում արձանագրվել են հեռախոսակապի եւ ինտերնետային կապի խափանումներ: Բաժանորդների մեծ մասը չի կարողանում միջազգային զանգեր կատարել, երկրում չի բացվում արտասահմանյան ինտերնետային կայքերի մեծ մասը:

Հեռախոսակապի եւ ինտերնետի խնդիրները ծագել են հակակառավարական զանգվածային ցույցերի ` «Ցասման օրվա» նախաշեմին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցարարները գործողությունների համակարգման համար օգտագործում էին Facebook սոցիալական ցանցն ու Twitter համակարգը: