Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Tornado GR4 կործանիչը հունվարի 27-ին ընկել է Շոտլանդիայի արեւմտյան ափի մոտ: Երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտվել: Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:

Tornado GR4-ի կործանման պատճառները հայտնի չեն: Ընկնելուց մի քանի րոպե առաջ օդաչուներն անհապաղ վայրէջք են պահանջել Սթորնոուեյի օդանավակայանում, գրում է Lenta.ru-ն: