Արհեստականորեն սինթեզվող նյութերից ամենատոկսիկ նյութով լի սրվակի` այսպես կոչվող VX-ի կորուստը, հունվարի 27-ին Յութա նահանգի Դագուեյ հրաձգարանի փակման պատճառ է դարձել: Այդ մասին հայտնում է հրաձգարանի կայքէջը:
Հունվարի 26-ի երեկոյան, Դրագուեյ քիմիական եւ կենսաբանական զենքի փորձարկման հրաձգարանում, պլանային ստուգման ժամանակ հայտնաբերվել է VX նյարդա-ցնցակաթվածային նյութի 1 միլիգրամի կորուստը: Հրաձգարանի ղեկավարությունը որոշում է ընդունել անմիջապես հեռացնել տարածքից անձնակազմին եւ փակել Դարգուեյը, մինչեւ չգտնվի սրվակը:
Կորած նյութը հայտնաբերել են Մոսկվայի ժամանակով 13:00-ին: Լուրը, որ մուտքը ռազմակայան կրկին ազատ է հայտնի դարձավ անմիջապես, սակայն ԱՄՆ բանակի հրաձգարանի ժամանակավոր փակման մասին լուրը հրապարակել են միայն հիմա:
«Անձնակազմից ոչ ոք չի տուժել, իրավիճակն անվտանգ է», - ասվում է Դագուեյի հրաձգարանի հայտարարությունում: Associated Press-ի տվյալներով, միջադեպի պահին, ռազմակայանում են եղել մինչեւ 1400 աշխատակից:
2008 թվականին հայտարարվել էր, որ ԱՄՆ բանակն ամբողջովին ձերբազատվել է VX նյութ պարունակող զինամթերքից; Հայտնի է, որ VX նյութի աննշան քանակության հետ հաղորդակցվելը հանգեցնում է մահվան, հաղորդում է Lenta.ru:




























