Առնվազն 17 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերին նավում բռնկված հրդեհի հետեւանքով:
Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարության տվյալներով, հրդեհը բռնկվել է, երբ նավը մոտ է եղել Ճավա կղզու Մերակ նավահանգստին: Հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:
Այդ պահին նավի վրա է գտնվել շուրջ 200 մարդ: Առայժմ 40 մարդու ճակատագիր անհայտ է:
Նավը Սումատրա կղզուց մեկնելիս է եղել Ճավա:




























