Եգիպտոսի իշխանությունները զորք են մտցրել երկրի մայրաքաղաք Կահիրե։ Նրանք վերահսկողության տակ են վերցրել քաղաքի առանցքային հաստատությունները։ Հունվարի 28-ին Եգիպտոսում զանգվածային ցույցեր են պլանավորվել, որոնց մասնակցելու է մի քանի հազար մարդ։ Դրանք պետք է սկսեն ուրբաթօրյա ցերեկային աղոթքից հետո։ Միաժամանակ, որոշ տվյալներով, դեպի Կահիրե

տանող ճանապարհներին ահաբեկչության դեմ պայքարի գծով հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել։  

Նախօրեին Եգիպտոսի իրավապահ մարմինները ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» իսլամական կուսակցության երեք առաջնորդների։ Այդ խմբակցության անդամները, ինչպես ենթադրում են տեղական իշխանությունները, նույնպես պատրաստվում են մասնակցել այսօր տեղի ունենալիք բողոքի ակցիաներին։ 

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների հետեւանքով 9 մարդ է սպանվել, շուրջ հազար ցուցարար ձերբակալվել է։