ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Բարաք Օբամայի հետ միասին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Օբաման առաջարկել է Բայդենին կրկին դառնալ իր գործընկերը նախագահական քարոզչություն անցկացնելու ժամանակ:
Հիշեցնենք, որ 2007-ին Բայդենը Օբամայի մրցակիցն էր Դեմոկրատական կուսակցության ներսում ընթացող ընտրություններում: Ավելի ուշ Օբաման Բայդենին ներկայացրեց որպես փոխնախագահ:




























