Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ որոշ ժամանակ անց կկայանա նաեւ Զոհրաբ Մնացականյանի եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հանդիպումը: