Թուրքական ռազմածովային ուժերի ֆրեգատը առանց թույլտվության մտել է հունական տարածքային ջրեր Էգեյան ծովում, հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:

Շտաբի տվյալներով, թուրքական նավը գտնվել է Հունաստանի տարածքային ջրերում մոտ 45 րոպե, ինչից հետո կրկին ուղեւորվել է միջազգային ջրեր:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ մի շարք տարաձայնություններ կան, մսնավորապես Էգեյան ծովի սահմանների վերաբերյալ:

Վերջին տասնամյակներում երկու երկրները բազմիցս գտնվել են պատերազմի շեմին, սակայն քաղաքական մակարդակում հարաբերությունները զգալի բարելավվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: