Իրավապահ մարմինների աղբյուրը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Ստավրոպոլի բնակիչ Վիտալի Ռազդոբուդկոն է: «Քննության տվյալներով եւ տեսագրություններով ապացուցվում է, որ դա բոլորովին այլ մարդ է»,- հայտարարել է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ մոսկովյան օդանավակայանի ահաբեկչության գործում առաջին կասկածյալն է հայտնվել: Դա Ստավրոպոլի մարզի բնակիչ, «Նողայի ջամաաթ» ահաբեկչական խմբավորման անդամ, Վիտալի Ռազդոբուդկոն է:




























