Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:

Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: