Թուրքիայի Մերսինի նահանգի Աքդենիզի շրջանում եռահարկ հյուրանոցի ուղղությամբ բոցավառվող հեղուկներ են նետվել, որի հետեւանքով հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝  PKK-ի կողմնակիցները գիշերով հարձակվել են Աքդենիզի շրջանի Ipek հյուրանոցի վրա՝ նետելով բոցավառվող հեղուկներ։ Կարճ ժամանակամիջոցում կրակը տարածվել է ամբողջ հյուրանոցով մեկ։

Հյուրանոցի հաճախորդներից մեկը չհասցնելով իջնել ներքեւ, 2-րդ հարկից իրեն ցած է նետել եւ վնասվածքներով  տեղափոխվել հիվանդանոց։