Euro NCAP եվրոպական կազմակերպությունը հրապարակել է 2010 թվականի ամենաանվտանգ մեքենաների ցանկը:
Ըստ այդմ, Euro NCAP-ի փորձագետները ամենաանվտանգ ավտոմեքենա են համարել BMW 5-Series սեդանը: Կոմպակտ ընտանեկան մեքենա կարգում ամենաանվտանգն է համարվել Alfa Romeo Giulietta խեչբեկը, իսկ սուպերմինի մեքենաների շարքում՝ Honda CR-Z երեք դռնանի հիբրիդը: Քրոսսվերների շարքում լավագույնը Kia Sportage-ն է, իսկ մինիվեների շարքում՝ Toyota Verso-ն:
Կազմակերպությունում հստակեցրել են, որ այդ ցանկում տեղ զբաղեցնելու համար մեքենան պետք է լավագույն արդյունքներ ցուցադրի բոլոր 4 կատեգորիաներում. ապահովություն հասուն ուղեւորների, սրահում եղած երեխաների, հետիոտնի համար, ինչպես նաեւ բազային հավաքման անվտանգության էլեկտրոնային համակարգերում:
Euro NCAP-ի մասնագետները նշել են, որ որոշ մեքենաներ, ինչպիսիք են Suzuki Swift-ը, Kia Venga-ն, BMW X1-ը, VW Sharan/Seat Alhambra եւ Citroen C4-ը, նույնպես ստացել են «5 աստղ» ընդհանուր գնահատական, սակայն բալերով մի փոքր պարտվել են լիդերներին, ուստի չեն ընդգրկվել ավարտական ցանկում:
Ի դեպ, անվտանգության առումով ամենավատ վիճակում են հայտնվել Citroen Nemo ֆուրգոնը եւ չինական Landwind CV9-ը:





























