Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պերմի երկրամաս։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, պատվիրակության այցը նվիրված է Պերմի երկրամասում հայկական մշակույթի կենտրոնի 10-ամյակին, որը նշվում է այս օրերին:
Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 28-ին ընդունել է Պերմի երկրամասի նահանգապետ Օլեգ Չիրկունովը:
Հանդիպման ընթացքում Օլեգ Չիրկունովն իր հերթին առաջարկել է ուժեղացնել Պերմի երկրամասի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջային, մշակութային կապերը։




























