Մոսկվայում լուրջ սկանդալ է ծագել: Կենտրոնական հանրախանութում՝ ԳՈՒՄ-ում, հանքային ջրի փոխարեն կնոջը ծծմբաթթվով շիշ են վաճառել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ կերակրափողի այրվածքներով:
Տուժողը «Կոմերսանտ» թերթի լրագրող Կարինա Օռլովան է, ով երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել , երբ խմել է Bon Aqua ջուրը:
Կարինային այժմ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր պալատ:





























