ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։
Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։
.jpg)
.jpg)





























