Ուկրաինայի նախագահի նստավայրի առջեւ պիկետ է անցկացվել` նվիրված նախագահի կնոջը` Լյուդմիլա Յանուկովիչին: Ակցիային մասնակցել են 20 կանայք: Նրանք պահանջել են, որպեսզի Վիկտոր Յանուկովիչը ժողովրդին ցույց տա իր կնոջը, եւ բացականչել են «Լյուդա, հայտնվիր ժողովրդի մեջ»:
Ակցիան կազմակերպել է «Կանանց իրավունքների» ասամբլեան: Նրա ակտիվիստները պահանջել են ազատ արձակել Ուկրաինայի առաջին տիկնոջը տնային կալանքից: Հայտնելով միջոցառման մասին, նրանք նշել են, որ պատրաստ են նաեւ քայլերթ կազմակերպել Կիեւի կենտրոնում:
61-ամյա Լյուդմիլա Յանուկովիչը ամուսնուն չի ուղեկցում պաշտոնական այցերի ժամանակ եւ շատ քիչ է հայտնվում հասարակության մեջ: Նա ապրում է Դոնեցկում, իսկ ամուսինը Կիեւում:





























