Հայաստանը երբեք չի արհամարհել եւ չի արհամարհում պատմական փաստերը: Փակելով աչքերը կամ արհամարհելով անցյալը, հաշվի չառնելով տարբեր վիճելի հարցերի պատմական արմատները, չեմ կարծում, թե կարելի է լուծումներ գտնել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Russia Today-ին տված հարցազրույցում:

«Բայց պետք է, իհարկե, նայել ապագային, կարգավորման ուղիներ փնտրել, այլ ոչ թե ասել, թե նպատակը զրո խնդիրներն է՝ նոր խնդիրներ հարուցելով: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, իսկ արմատները, իր դինամիկան, զարգացումը: Կան բանակցային գործըթնացների ձեւաչափեր: Ուստի համեմատություններ կամ զուգահեռներ տանելը ոչ միշտ է ճիշտ: Բայց այդոհանդերձ հակամարտությունների միջեւ կան ընդհանուր տարրեր: Ուստի ես կարծում եմ, որ այս դեպքում կարելի է մի հակամարտությունն ուղղակի համեմատել մյուսի հետ»,- ասելէ  Նալբանդյանը:

Նրա խոսքով, վերջերս իրեն հարցրել են Սուդանի հանրաքվեի մասին եւ հարցրել՝ կարող է դա լինել նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար:

«Իհարկե, կարող է լինել, բայց նման նախադեպերը շատ են, ուղղակի դա վերջին օրինակն է: Լեռնային Ղարաաբղը, նրա ժողովուրդը ոչ պակաս իրավունքներ ունեն, քան մեկ այլ ժողովուրդ»,- ասել է նախարարը: