Ըստ թերթի քաղաքապետարանի աղբյուրների՝ նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր աշխատակազմի անդամների համար օտար լեզվի ուսուցման դասընթացներ կազմակերպելուց հետո, այժմ էլ հանդես է եկել մեկ այլ նորարարությամբ։ «Օրերս նրա հրահանգով, քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնարարվել է աշխատավայր ներկայանալուց անմիջապես հետո, անջատել իրենց բջջային հեռախոսները, իսկ կանանց համար նաեւ մտցրել է որոշակի dress code։
Ձեռնպահ ենք մնում հեռախոսներն անջատելուն ուղղված հանձնարարականի մեկնաբանությունից։ Իսկ ահա պաշտոնյա կանանց հագուստը պատշաճեցնելու քայլը միանշանակ ողջունում ենք։ Գուցե դրանից հետո կտրուկ աճի տղամարդ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացնում է պարբերականը։





























