Բելգիայում ապաստան ստացած ՀՀ քաղաքացիների շրջանում վերջին օրերին կոչ է տարածվել երկուշաբթի՝ հունվարի 31-ին բողոքի ցույց կազմակերպել Բելգայիում ՀՀ դեսպանության շենքի առջեւ, գրում է օրաթերթը:
Կոնկրետ ովքեր են այդ ցույցի կազմակերպիչները`երեկ մեզ չհաժողվեց պարզել: Հայտնի դարձավ միայն, որ բողոքի ցույց կազմակերպելու պատճառը հայաստանցիների զանգվածային արտաքսումն է Բելգիայից: Այդ երկրում ապաստան ստացած հայերի շրջանում եղած տեղեկատվության համաձայն, ՀՀ իշխանությունները խնդրել են Բելգիայի իշխանություններին հնարավորինս շատ հայերի արտաքսել Հայաստան, քանի որ մեր երկրի արտագաղթը ահագնացող չափերի է հասել: «Այս տարբերակը, իհարկե, հնարավոր է, սակայն Բելգիայի մեր աղբյուրները հնարավոր են համարում նաեւ այն, արտաքսման հեռանկարի առջեւ կանգնած մեկ-երկու ընտանիքներ նման լուրեր տարածելով` փորձում են բողոքի ցույց կազամակերպել եւ դրանով կանխել իրենց արտաքսումը: Համենայն դեպս, Բելգիայում բնակվող հայերի շրջանում բողոքի ակցիա կազմակերպելու մասին լուրն արձագանք է գտել, եւ նրանցից շատերը թեկուզեւ հետաքրքրասիրությունից ելնելով` հավանաբար կգնան դեսպանատան մոտ»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:





























