Կահիրեում գիշերային անկարգություններից, ոստիկանության եւ անվտանգության ուժերի հեռանալուց հետո, քաղաքը դատարկ է մնացել:

Ճանապարհներին չկան  ոստիկաններ: Փողոցներում թափված է աղբ, մեքենաները դեռեւս այրվում են: Երթեւեկությունը քաղաքում անկանոն է: Գիշերը քաղաք մտած բանակն իր վերահսկողության տակ է առել միայն գլխավոր օբյեկտները: Տանկերը հսկում են Թախրիր հրապարակը, որտեղ գտնվում է Եգիպտական թանգարանը, մի քանի տանկեր էլ հսկում են ազգային հեռուստաընկերության շենքի եւ արտգործնախարարության առջեւ:

Դեռեւս այրվում է Նեղոսի ափին գտնվող իշխող ազգային-ժողովրդավարական կուսակցության գրասենյակը: Երկրում չկա բջջային եւ ինտերնետ կապ: Քաղաքում իրավիճակը հանգիստ է, ցուցարարների եւ ուժային օրգանների ներկայացուցիչների միջեւ  բախում չկա:

Եգիպտոսի նախագահ Հուսեին Մուբարաքը հունվարի 28-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ ցրել է կառավարությունը եւ խոստացել է արդեն այսօր` հունվարի 29-ին, ձեւավորել նոր կառավարություն: