Հորդանանի հազարավոր քաղաքացիներ հետեւել են թունիսցիների եւ Եգիպտոսի քաղաքացիների օրինակին եւ դուրս եկել մայրաքաղաք Ամմանի եւ այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի իշխանությունների հրաժարականը։ Ի տարբերություն Թունիսի եւ Եգիպտոսի՝ հորդանանցիները պահանջում են ոչ թե Աբդալլա 2-րդ թագավորի,  այլ կառավարության հրաժարականը՝ վարչպետ Ռիֆայիի գլխավորությամբ, հայտնում է Associated Press-ը։

Փորձագետների գնահատականներով, Ամմանի փողոցներ է դուրս եկել 3 հազար 500 հազար մարդ։

Նրանց մեծամասնությունը ընդդիմադիրներ են, պրոֆմիությունների եւ ծայրահեղական կազմակերպությունների անդամներ։ Երթերն ուղեկցվել են «Դատի տալ կոռումպացված չինովնիկներին» «Ռիֆայի՝ հեռու մեզնից», «Գները կրակի մեջ, ինչպես եւ հորդանանցիները» կարգախոսներով։

Հորդանանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են  արել 2,5 հազար մարդիկ։

Նշենք, որ Standard & Poor`s (S&P) միջազգային վարկանիշային գործակալության փորձագետներն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ Եգիպտոսը, Ալժիրը, Հորդանանը եւ Մարոկկոն այն  երկրներն են, որտեղ քաղաքական անկայունություններն ամենահավանականն են։