Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 4:40-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծ պողոտայի 71 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա Սեւակ Ռուսլանի Սարուխանյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

Սեւակ Սարուխանյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշակական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցռումներ վրաերթի ենթարկող մեքենայի վարորդին եւ մեքենան հայտնարարելու ուղղությամբ: