Այսօր՝ հունվարի 29-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 186 տան դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարտյան զանգվածի բնակիչ,  77-ամյա Սվետլանա Վասիլի Խաչատրյանին եւ, թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սվետլանա Խաչատրյանին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ վրաերթի ենթարկող մեքենայի վարորդին եւ մեքենան հայտնարարելու ուղղությամբ: