Դատական ակտերի հարկադիր կատարման մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը ծեծի է ենթարկել իր նախկին աշխատակցին։

«Սա պարզապես բանբասանք է, հերթական սուտը։ Տպավորություն է ստեղծվում, որ որոշ լրատվամիջոցներ նպատակաուղղված ցանկանում են զրպարտել ԴԱՀԿ-ին եւ նրա ղեկավարին»,- հայտարարեց Գրդզելյանը՝ կրկին ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ համաձայն  լրատվամիջոցների՝ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը կրկին ծեծել է իր աշխատակիցներից ընդհանուր բաժնի արդեն նախկին՝ կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին։ Ըստ լրատվամիջոցների՝ Պողոսյանը Սամվելյանին հրավիրել է իր աշխատասենյակ եւ այնպես ծեծել նրան, որ Շտապօգնության կարիք է զգացվել։ Ըստ լուրերի՝ ԴԱՀԿ ղեկավարը այդ ժամանակ անսփաթ վիճակում է եղել։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի