«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Իվան Սավվիդին առաջարկել է տուգանել լրատվամիջոցներին եւ պետական մարմիններին Ռուսաստանում ապրող ժողովուրդների արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ օգտագործելու համար, ինչպիսին է օրինակ «կովկասյան ազգության անձ»:

Նախնական տվյալներով, առավելագույն տուգանքը կկազմի 50 հազար ռուբլի:

Ինչպես գաղորդում է Gazeta.ru-ն, Պետդումայի Պետական շինարարության հանձնաժողովում արդեն դրականորեն են արձագանքել նման օրինագծին, սակայն հանձնաժողովում նշել են, որ դեռ չեն հասցրել ուսումնասիրել օրինագիծը:

Օրինագիծը Պետդումայի օրակարգ է ընդգրկվել դեռեւս 2010-ի դեկտեմբերի 20-ին՝ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնականների կազմակերպած զանգվածային անկարգություններից մեկ շաբաթ անց:

Միաժամանակ, որոշ փորձագետներ արդեն հասցրել են հայտարարել, որ դատարանը, որը պետք է վճիռ կայացնի այս կամ այն լրատվամիջոցի մեղավոր լինել-չլինելու մասին, դժվար թե ««կովկասյան ազգության անձ» արտահայտությունը վիրավորական համարի: