Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, այսօր՝ երկրի նախագահը մասնակցել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձեւավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունն էր:
Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է այդ պաշտոնում:
Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:





























