Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադդելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն մահացել է կաթվածից այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հաստատություններ հրաժարվել են ընդունել նրան, հայտնում է Pagina Siete թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության խորհրդական–դեսպանորդ Մարտա Վասկեսին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Նա օգնության է դիմել մոտ 7 կլինիկա, բայց նրանք հրաժարվել են օգնություն ցուցաբերել, ասել են, որ տեղ չունեն, չեն կարող ընդունել»,–պատմել է նա։  

Վասկեսի խոսքով՝ Արեւալոն առաջինը հիվանդանոց է դիմել ուրբաթ գիշեր, արդյունքում ընդունել են Ֆրանս Տամայոյի համալսարանական կլինիկայում։ Բժշկական հաստատությունում նշել են, որ դեսպանը արդեն «ծանր վիճակում» է եղել։ Երկուշաբթի նա մահացել է։

Երեքշաբթի Բոլիվիայի ԱԳՆ շենքում Արեւալոյին հետմահու պարգեւատրել են Ազատարար Սիմոն Բոլիվարի շքանշանով։