Ցորեն արտահանողների այն հույսերը, թե Եգիպտոսի իշխանությունները ցորենի լրացուցիչ խմբաքանակներ կգնեն՝ ժողովրդական հուզումները հաղթահարելու համար, ինչպես դա արեցին Թունիսն ու Ալժիրը, առայժմ չեն արդարանում։ Այդ պատճառով Եգիպտոսի գործոնը ուրբաթ օրից ցորենի գների վրա սկսել է աշխատել «մինուս» նշանով։

Ավելին՝ բորսայական միջնորդները մտահոգված են, որ ներքաղաքական չլուծված ճգնաժամի հետեւանքով Եգիպտոսը չի իրականացնի նույնիսկ ամենամսյա սովորական մրցույթները։

Եւս մեկ գործոն, որ հանգեցնում է ցորենի գների նվազման, այն է, որ բարելավվել է եղանակը ԱՄՆ-ի ցորենի ցանքատարածությունների շրջանում։

ԱՄն հարթավայրային շրջաններում սպասվում է առատ ձյուն։

Եվ վերջապես՝ ավստրալիական ֆերմերները որոշել են կտրուկ ավելացնել ցորենի ցանքերը 2011 թ.։

Վերջին տվյալով՝ Չիկագոյում փափուկ ցորենի տոննան արժե 303,38 դոլար, Մինեապոլիսում կոշտ ցորենի տոննան՝ 353,26 դոլար։