Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներկայացնում ամբողջ Ամերիկան եւ չի կարող գործերի վիճակը փոխել Twitter-ի գրառումների միջոցով, հայտնում է Reuters-ը:

«Ամերիկան ավելի մեծ է, քան Սպիտակ տունը: Թրամփը դա չի փոխի: Նա կարող է Twitter-ում այնքան գրառումներ կատարել, որքան ցանկանում է»,- նշել է նա իր միկրոբլոգում:

Մաասը շեշտել է, որ ԱՄՆ-ն ընդդիմախոս չէ, այլ Եվրամիության սահմաններից դուրս Գերմանիայի ամենակարեւոր գործընկերը եւ դաշնակիցը:

Այս տարի ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել եվրոպական պողպատի եւ ալյումինի համար: Բրյուսելը որպես պատասխան միջոցառում մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան կուլտային ապրանքների համար:

Ներկայումս Վաշինգթոնը սպառնացել է մաքսատուրք սահմանել ներմուծվող ավտոմեքենաների համար, այդ թվում՝ Եվրամիությունից: Ամենամեծ վնասը կհասցվի Գերմանիայի տնտեսությանը: