Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրի հարցերով  պայմանավորվածությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Twitter–ում Գորմանիայի ԱԳՆ հայտարարությունը։

«Ամերիկան եւ Եվրոպան հակառակորդներ չեն։ Ես հույս ունեմ, որ Սպիտակ տանը, ինչպես նախկինում, գիտակցում են, որ դա բնականաբար այդպես է»,– նշել է Մաասը։

Նրա խոսքով՝ «Եվրոպան ապացուցել է, որ իր պառակտումը թույլ չի տալիս»։

Նա նշել է, թե նշանակություն չունի՝ ով է Twitter–ում մեծատառերով գրում»։ Հակառակը, Մաասի կարծիքով, վեճերի ժամանակ կարեւոր է «իրատեսական առաջարկներ ներկայացնելը»։

Երեքշաբթի Թրամփը Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրային խոչընդոտներից եւ սուբսիդիաներից։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կբերեն «ազատ շուկայի եւ արդարացի առեւտրի»։

Եվրամիությունը համաձայնվել է մեծացնել Միացյալ Նահանգներից հեղուկ գազի ներմուծումը եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։